Երեխայի սնուցումը
Նորածնին կրծքով կերակրում
Նորածնի համար մայրական կաթը լիարժեք սնունդ է, որին համարժեք փոխարինող միջոց մինչ օրս չի ստեղծվել: Այն պարունակում է նորածնին անհրաժեշտ բոլոր նյութերը: Հետազոտություններով պարզվել է, որ մոր կաթն իր քանակական և որակական կազմով համապատասխանում է հենց իր` երեխայի անհատական պահանջներին:
Այն իր բաղադրությամբ նմանակը չունի: Մայրական կաթը մարսվում է հեշտությամբ, պարունակում է վիտամիններ, հանքանյութեր, միկրոտարրեր, սպիտակուցներ (լակտոֆերին, իմունոգլոբուլին, լիզոցիմ), որոնք պաշտպանում են երեխային վարակներից, պաշտպանիչ դեր են կատարում ախտածին միկրոօրգանիզմների դեմ պայքարում և ձևավորում են մանկան իմունիտետը: Կրծքով կերակրվող երեխան հիվանդությունների նկատմամբ դառնում է անընկալունակ, փոքրիկի մոտ ստամոքսի խանգարումների, ալերգիաների, ռախիտի առաջացման վտանգը նվազում է 2-4 անգամ, իսկ հետագայում կանխարգելվում են ճարպակալումը, շաքարային դիաբետը, ասթման: Մայրական կաթը դրականորեն է ազդում երեխայի ֆիզիոլոգիայի, մտավոր, հուզական և հոգեկան զարգացման վրա:
Ինչու է կարևորվում նորածնին կրծքով կերակրումը
Նորածնի ճիշտ և ռացիոնալ կերակրումը շատ կարևոր է նրա ֆիզիկական և հոգեկան բնականոն զարգացման համար: Հասուն, առողջ նորածնին ներկայումս մոտեցնում են մոր կրծքին անմիջապես ծնվելուց հետո` մոր և մանկան համատեղ կեցությունն ապահովելու համար: Մինչև 6 ամսական երեխաներին խորհուրդ է տրվում կերակրել բացառապես կրծքի կաթով, կերակրման ազատ ռեժիմով, ըստ երեխայի պահանջի և առանց գիշերային ընդմիջումների: Խորհուրդ չի տրվում տալ ջուր, թեյ, հյութեր£ Հավելյալ սնունդը կարելի է տալ սկսած 6 ամսականից, որոշ երեխաների (որոնք կազմում են շատ փոքր տոկոս)` 4-5 ամսականից£ Կրծքով կերակրումը օգտակար է ոչ միայն մանկիկի, այլև մոր առողջության համար. կրծքով կերակրող մոր օրգանիզմը հետծննդյան շրջանում ավելի արագ է վերականգնվում: Այսպես, կուրծք ուտելու ժամանակ մոր մոտ արտադրվում է օքսիտոցին հորմոնը, որը նպաստում է հղիության ընթացքում մեծացած արգանդի կրճատմանը: Կրծքով կերակրող մայրերն ավելի հազվադեպ են հիվանդանում կաթնագեղձերի և ձվարանների քաղցկեղով:
Սրանով, սակայն, չեն սահմանափակվում այդ առավելությունները: Կրծքով կերակրման ժամանակ մոր և մանկիկի միջև առաջանում է հոգեկան և զգացմունքային կապ: Մայրն արագ է դուրս գալիս հետծննդյան ճգնաժամից, իսկ երեխան հետագայում լինում է ավելի հանգիստ և հավասարակշռված: Միայն մայրը կարող է իր երեխային տալ այն, ինչ աշխարհում ոչ ոք չի կարող:
Օգտակար խորհուրդներ կրծքով կերակրողներին
-
Երեխային կերակրեք ըստ պահանջի, երբ կամենա, օրվա և գիշերվա ընթացքում, իսկ 2-3 ամսից հետո աշխատեք, որ կերակրումների միջև եղած ընդմիջումը լինի 3-4 ժամ:
-
Կերակրելիս հարմարավետ դիրք ընդունեք և թուլացեք: Մինչ այդ կարելի է կրծքերին տաք թրջոցներ դնել, թեթևակի մերսել` կրծքերի շուրջը ձեռքը հիմքից դեպի հարպտուկային շրջանակը գալարաձև շարժելով և մեղմորեն շոյելով:
-
Երեխային ճիշտ դիրքով կերակրեք, այնպես, որ նա ծծելիս բերանն առնի ոչ միայն պտուկը, այլև ամբողջ պտուկամերձ շրջանը: Ուշադիր եղեք, որ նա կարողանա քթով հանգիստ շնչել, այլապես կարող է ծամելով պտուկը վնասել, իսկ եթե կաթնածորանները սեղմի` կաթ չի ստանա, որն էլ կհանգեցնի կաթնարտադրության նվազման:
-
Ամեն անգամ կերակրելիս առաջարկեք երկու կուրծքն էլ, ցանկալի է մի քանի անգամ:
-
Կերակրելուց հետո մնացած կաթը կթեք և տվեք բաժակով կամ գդալով, որպեսզի հետագայում մաստիտ չառաջանա:
-
Եթե երեխան երկար է քնում, ուտել չի պահանջում և վատ է աճում, յուրաքանչյուր 3-4 ժամը մեկ արթնացրեք և կերակրեք:
-
Եթե նա անհանգիստ է և հրաժարվում է կրծքից, փորձեք հանգստացնել ու նորից կերակրեք:
-
Թույլ տվեք, որ նա կուրծքը ծծի նաև հաճույքի համար: Սովորաբար երեխան կուրծքը դատարկում է 10-15 րոպեում: Երբեմն շարունակում է ծծել` բավարարելու համար ծծելու պահանջը, սակայն կրծքի մոտ 30 րոպեից ավելի մի պահեք, որպեսզի պտուկի վրա ճաքեր չառաջանան:
-
Ուտելիս երեխան օդ է կուլ տալիս, դրա համար կերակրելուց անմիջապես հետո մի պառկեցրեք: Պահեք նրան ուղղահայաց դիրքում, թեթև շոյելով մեջքը և սպասեք մինչև գղտա:
-
Մոր հոգեկան ու նյարդային վիճակը մեծ ազդեցություն ունի կաթնագեղձերի գործունեության վրա: Նրա տրամադրությունն ազդում է կաթի քանակի վրա, ուստի աշխատեք հանգիստ լինել, խուսափեք հուզումներից և ավելորդ հոգսերից, հնարավորության դեպքում ավելի շատ հանգստացեք:
-
Աշխատեք հեղուկներ շատ խմել:
-
Պետք չէ երեխային ջուր կամ այլ հեղուկներ տալ:
Կրծքով կերակրելիս հաճախ հանդիպող դժվարություններն են անբավարար կաթնարտադրությունը, պտուկների ցավոտությունն ու ճաքերը, կրծքագեղձի գերլցվածությունը, կոշտացումը, բորբոքումը` մաստիտն ու թարախակույտը (աբսցես), կաթնածորանի խցանումը:
Այս բոլոր վիճակների կանխարգելման լավագույն միջոցը երեխայի ծննդյան պահից ի վեր նրան ըստ ուտելու պահանջի և ճիշտ դիրքով կերակրելն է:
Մայրը հաճախ է անհանգստանում և մտահոգվում, արդյո՞ք երեխան բավականաչափ կաթ է ստանում, թե ոչ, հատկապես, երբ շատ է լացում, հաճախակի կամ երկարատև ուտել է ուզում, իսկ կերակրելուց հետո կարծեք բավարարված չէ, կերակրելիս նյարդայնանում է կամ հրաժարվում կրծքից, ծծում է մատները կամ հագուստը:
Հիշեք, գրեթե բոլոր կանանց կաթնագեղձերը կարող են բավականաչափ կաթ արտադրել մինչև երեխայի 6 ամսական դառնալը` միայն կրծքով կերակրելու համար (անգամ զույգերին):
Այս նշանները, սակայն, ոչ միշտ են վկայում այն մասին, որ երեխան բավականաչափ կաթ չի ստանում: Ավելի հավաստի նշաններ են երեխայի քաշի ավելացումը և միզարձակման հաճախականությունը: Եթե միայն կրծքով սնվող երեխայի քաշն առաջին վեց ամիսների ընթացքում ավելանում է ամսական 500գ-ով կամ ավելի, ուրեմն նա բավարար քանակությամբ կաթ է ստանում:

Երեխայի բավարար չափով կաթ չստանալու հիմնական պատճառներն են` կրծքով կերակրման ուշ սկսելը, կարճատև կերակրումները, գիշերային ժամերին չկերակրելը, լրացուցիչ սնունդ կամ ժամանակից շուտ այլ սնունդ տալը, ծծակի և շշի օգտագործումը, երեխային սխալ դիրքով կերակրելը, մոր կասկածը, տագնապը, անվստահությունը կերակրելու իր կարողության նկատմամբ:
Առաջին 6 պատճառների դեպքում կրծքագեղձերը բավականաչափ չեն խթանվում և քիչ կաթ են արտադրում: Վերջին 3-ի դեպքում կաթը բավարար քանակությամբ է արտադրվում, բայց լավ չի արտամղվում: Երեխան կաթը դժվարությամբ է ստանում, գեղձերը լավ չեն դատարկվում և հաջորդ անգամ ավելի քիչ են լցվում: Անբավարար կաթնարտադրության ավելի հազվադեպ հանդիպող պատճառներից են մոր նոր հղիությունը, հակաբեղմնավորիչ հաբերի, միզամուղների օգտագործումը, ծայրաստիճան հյուծվածությունը, ծխելը և այլն:
Եթե ինչ-ինչ պատճառներով կաթի քանակությունը պակասել է և երեխան լավ չի աճում ու քիչ է միզում, մի հուսահատվեք և շարունակեք նրան մոտեցնել կրծքին: Նախքան լրացուցիչ կամ ժամանակից շուտ այլ սնունդ տալը, անհրաժեշտ է խորհրդակցել մանկաբույժի հետ: Հիշեք, մինչ լրացուցիչ սնունդ տալը յուրաքանչյուր անգամ պետք է կերակրել երկու կրծքով, հետո նոր լրացուցիչ կաթնախառնուրդ տալ, այն էլ բաժակով կամ գդալով: Խորհուրդ չի տրվում այն շշով կամ ծծակով տալ, քանի որ երեխան շատ արագ կհրաժարվի կրծքից:
Խորհուրդ չի տրվում որպես լրացուցիչ սնունդ օգտագործել կովի կաթը, մածունը, նոսր շիլան: Կովի կաթը երբեք չի կարող փոխարինել մայրականին, քանի որ նրա մեջ հիմնական սննդանյութերի` սպիտակուցների, ճարպերի, ածխաջրերի հարաբերակցությունը տարբեր է: Մայրական կաթի սպիտակուցներն ավելի հեշտ են մարսվում և իրենց կառուցվածքով համապատասխանում են երեխայի օրգանիզմի պահանջներին: Ճարպերը կարևոր են երեխայի ուղեղի զարգացման համար: Կնոջ կաթը պարունակում է այնպիսի ածխաջրատներ (օրինակ` բետա-լակտոզա), որոնք կանխում են աղիքային ցուպիկի աճը: Մինչդեռ կովի կաթի շաքարային բաղադրամասը (ալֆա-լակտոզան) նպաստավոր միջավայր է այդ ցուպիկի աճման համար, որի պատճառով կովի կաթով սնվող երեխաներն ավելի հաճախ են հիվանդանում ստամոքսաաղիքային սուր խանգարումներով: Կովի կաթով սնվող երեխան պետք է անընդմեջ գտնվի բժշկի հսկողության տակ և լրացուցիչ ստանա վիտամինային և սննդային մյուս անհրաժեշտ հավելումները:
Կրծքով կերակրող մոր սննդակարգը

Կրծքով կերակրման շրջանում մոր սննդակարգը պետք է լինի առավելագույնս հավասարակշռված, լիարժեք և երեխայի համար անվնաս: Մայրական կաթի օգտավետությունն անմիջապես որոշվում է դրա որակով ու քանակով: Կաթի մեջ պարունակվող սպիտակուցի քանակը կապված չէ մոր ընդունած սպիտակուցի քանակի հետ, իսկ ահա ճարպերի, վիտամինների և հանքանյութերի քանակի համար ամբողջությամբ պատասխանատու է մայրիկը:
Կրծքով կերակրելու ժամանակաշրջանում բոլոր սննդանյութերի հանդեպ մոր օրգանիզմի պահանջը մեծանում է: Մոր կաթը նորածնի միակ սնունդն է, հետևաբար երեխայի կյանքի առաջին կես տարվա ընթացքում մոր սննդակարգը 500-600 կալորիայով պետք է գերազանցի հղիության ընթացքի համար նախատեսված սննդակարգին, որը կօգնի կնոջ օրգանիզմում լրացնել վիտամինների և միկրոտարրերի պակասը: Այն պետք է ներառի բոլոր հիմնական սննդային խմբերը` միս և ձուկ, կաթնամթերք, բուսական յուղ, կարագ, ձու, հաց, շիլաներ, մակարոնեղեն, բանջարեղեն, միրգ, հատապտուղներ, հյութեր, քաղցրավենիք և հրուշակեղեն: Ամեն ինչ, սակայն, պետք է լինի չափավոր: Ոչ ճիշտ հաշվարկված սննդակարգի հետեվանքով երեխայի մոտ կարող են առաջանալ ալերգիա, ռախիտ, գազեր: Ալերգիաներից խուսափելու համար չի կարելի չարաշահել շոկոլադը, մեղրը, ցիտրուսային մրգերը, պետք է հրաժարվել ապխտած, հնացած սննդից, համեմունքներից, կծու, թթու, աղի ուտելիքից, պահածոներից, մարինադներից, երշիկեղենից: Ցանկալի չեն նաև ստամոքսաաղիքային համակարգի խանգարում առաջացնող խաղողի, ինչպես նաև հրուշակեղենի, քաղցր կաթնաշոռի, պանրիկների, ալկոհոլային խմիչքի կամ շիլաների և շաքար պարունակող այլ սննդատեսակների օգտագործումը: Սխտորը, սոխը կարող են փոխել կաթի համը` վանելով երեխային դրանից:
Տավարի, հավի, խոզի անյուղ միսը, ձկնեղենը որպես սպիտակուցի աղբյուր պարտադիր են: Կաթնամթերքն ապահովում է կալցիումով: Միրգը և բանջարեղենը նույնպես պարտադիր են: Ցանկալի է սկսել խնձորից, այնուհետև ավելացնել թթվային փոքր պարունակությամբ այլ մրգեր: Նախընտրելի է կանաչ գույն ունեցող բանջարեղենը, իսկ գունավորը` օգտագործել ապուրների մեջ: Քաղցրի մեծ պահանջի դեպքում կարելի է ուտել մարմելադ, չիր, մուրաբա, հացաբուլկեղենից` փխրուն չորաբլիթներ, իսկ շոկոլադե տորթերից` հրաժարվել:
Կաթնարտադրությունն ավելացնելու համար խորհուրդ է տրվում օգտագործել սև և սպիտակ բրինձ, լոբի, խաշած ոսպ, բոված կտավատ, քունջութ, ձուկ, մասուր, խնձոր, ընկույզ, գազար, չամիչ, կաղամբ, անիսոնից, եղինջից, սամիթի սերմերից պատրաստած թուրմ կամ թեյ, ինչպես նաև յոդացված աղ: Կերակրող մայրը օրական երկու և ավելի լիտր հեղուկ պետք է խմի, ցանկալի է ուտելուց 2-3 ժամ հետո կամ առաջ:
Կարելի է օգտագործել նաև C, B1, B2, B6, B12 վիտամիններով և միկրոտարրերով` երկաթ, ֆոլաթթու, յոդ, կալցիում, սելեն, ցինկ և այլն, հարուստ սնունդ: Այդ պահանջարկը բավարարելու և երեխային անհրաժեշտ քանակությամբ վիտամիններով և միկրոտարրերով հարուստ սննդով ապահովելու նպատակով կերակրող մայրերին խորհուրդ է տրվում օգտագործել հղիների և կերակրող մայրերի համար նախատեսված վիտամինային համալիրներ:
Կերակրող մոր համար շատ կարևոր է նաև աղիքների կանոնավոր աշխատանքը: Դրանք պետք է գործեն ամեն օր, ծայրահեղ դեպքում 48 ժամը մեկ: Փորկապությունը կանխելու համար անհրաժեշտ է սննդակարգում ներառել բավականաչափ միրգ, բանջարեղեն, առանց շաքարի կաթնաթթվային մթերք, վարսակի և հնդկաձավարի շիլա, հյութեր, կոմպոտներ և հատապտուղներ:
06.07.2011 Մեդ-Պրակտիկ
15.05.2015
Հարգելի An, ֆոտոէպիլյացիան երեխայի ախորժակի վրա չի կարող ազդել;
An
10.05.2015
Մեդ-Պրակտիկ
10.05.2015
Հարգելի An, բարև Ձեզ: 8.5-9 ամսեկան երեխաների քաշը ըստ առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների հետևյալն են` աղջիկ երեխաների մոտ տատանվում է 6.5-10.5 կգ, տղաների մոտ` 7.1-11 կգ, անհանգստանալու կարիք չկա: Եթե երեխան հաճույքով ուտում է միրգ և բանջարեղեն կարող եք տալ, խնդիր չկա: Իհարկե միայն կրծքի կաթը կարող է չբակավականեցնել, փորձեք աստիճանաբար երեխային նաև ընտելացնել այլ սնունդի, թեկուզ քիչ-քիչ:
An
05.05.2015
Մեդ-Պրակտիկ
05.05.2015
Հարգելի An, ելակը և լոլիկը հակված են սննդային ալերգիա առաջացնելու, առայժմ ցանկալի չէ:
An
02.05.2015
Մեդ-Պրակտիկ
30.04.2015
Հարգելի An, բարև Ձեզ: 8-9 ամսեկան բալիկներին արդեն կարելի է տալ ձուկ, ցանկալի է խաշած վիճակում և անպայման փշերը հանած: Ինչ վերաբերում է պաղպաղակին, կարելի է տալ հալեցված վիճակում: Հաց իհարկե կարելի է, ցանկալի է առանց թթխմորի:
An
28.04.2015
Մեդ-Պրակտիկ
04.04.2015
Հարգելի An, այո կարող եք, բայց ոչ մեծ քանակությամբ:
An
01.04.2015
Մեդ-Պրակտիկ
29.03.2015
Հարգելի An, քանի որ ընդհանրապես կանաչիներն ունեն աղիները գրգռող հատկություն, ցանկալի է դեռևս ձեռնպահ մնալ դրանց օգտագործումից:
An
27.03.2015
Մեդ-Պրակտիկ
27.03.2015
Հարգելի Anaida, ամենայն հավանականությամբ դա կապված է նյարդային համակարգի հետ: Ճիշտ կլինի դիմել մանկաբույժի:
Anaida
25.03.2015
Մեդ-Պրակտիկ
24.03.2015
Հարգելի Anaida, հարկավոր է նախ պարզել երեխայի անհանգստության պատճառը, հնարավոր է ունի ցավեր, գազերն են անհանգստացնում և այլն: Խնդիրը կարող է կապված լինել նաև նյարդային համակարգի հետ: Ներկայումս կան հոմեոպաթիկ միջոցներ, որոնք կարգավորում են քնի ռեժիմը: Դրանք նշանակվում են միայն մանկաբույժի կողմից: Որևէ միջոց նշանակելուց առաջ, հարկավոր է բացառել այլ խնդիրները, որոնք առաջացնում են քնի խանգարում: Խորհուրդ է տրվում դիմել մանկաբույժի կոնսուլտացիայի:
anaida
23.03.2015
Մեդ-Պրակտիկ
22.03.2015
Հարգելի An, բարև Ձեզ: Այդ տարիքի երեխաներին ցանկալի է տալ կարագով պատրաստված ապուրներ կամ շիլաներ, ընտրությունն անհատական է: Չափաբաժինը կախված է արդեն պատրաստվող ճաշի տեսակից, ցանկալի չէ յուղոտ ճաշեր տալը, դրանք դժվարամարս են, և հնարավոր է երեխան չյուրացնի: Միայն կարագ նույնպես խորհուրդ չի տրվում: Ստորև ներկայացնում ենք հղում, որտեղ կգտնեք օգտակար ինֆորմացիա.
https://www.med-practic.com/arm/70/12786/article.more.html
An
20.03.2015
Մեդ-Պրակտիկ
01.03.2015
Հարգելի An, եթե տան անդամներից մեկի մոտ կա ասկարիդոզ, ապա անպայման անհրաժեշտ է փոքրիկի մոտ ժխտել հելմինթի առկայությունը, քանի որ Ձեր նշած կլինիկական ախտանիշները շատ բնորոշ են հելմինթներին, մասնավորապես ասկարիդոզին: Հարկավոր է անպայման կատարել բակտերիոլոգիական հետազոտություն այն էլ մի քանի անգամ, և հաստատվելու դեպքում համապատասխան բուժում նշանակել: Նշեմ նաև որ, ասկարիդոզի դեմ դեղորայք պետք է ստանան ընտանիքի մյուս բոլոր անդամները:
An
12.02.2015
An
12.02.2015
Մեդ-Պրակտիկ
21.12.2014
Հարգելի An, ցավում եմ պատասխանն ուշացած է, եթե խնդիր կա, գրեք մեզ:
An
05.11.2014
Մեդ-Պրակտիկ
04.11.2014
Հարգելի An, զկրտոց առաջանում է արագ կուլ տալու արդյունքում: Եթե կերակրելիս երեխան հնարավորինս պտուկը ճիշտ բռնի, օդ կուլ չկա, հաճախակի կուրծքը բաց չթողնի, հետո նորից բռնի, հնարավորինս կպակասի: Սակայն, եթե կաթն առատ և արագ թափվում, իսկ երեխան էլ արագ է կուլ տալիս, դժվար է կանխարգելել զկրտոցը
Մեդ-Պրակտիկ
04.11.2014
Հարգելի An, կանաչ թեյն ավելի շատ կոֆեին է պարունակում ու դեռևս վաղ է այն օգտագործել հատկապես կրծքով կերակրելու պարագայում:
An
16.10.2014
An
25.09.2014
An
24.09.2014
Մեդ-Պրակտիկ
27.08.2014
Հարգելի Անի, լակտացիան խթանում են ձավարեղենը, թեյը, ոչ ալկոհոլային գարեջուրը, ձմերուկը, եփած կարմիր բազուկը, գարեջրի դրոժները և յալն: Բայց չի բացառվում, որ սակավ լակտացիան Ձեր օրգանիզմի ֆիիզիոլոգիական առանձնահատկություններից լինի:
Անի
23.08.2014
Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ